ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է
Այս տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 11,7%-ով: Հաշվետու ամիսներին հանրապետությունում արտադրվել է 6606.7 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս նույն ժամանակահատվածում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 87.9%-ով և կազմել 1946.3 հազար լիտր: