ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 256,89 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 256,89 մլն դոլար, որը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 46,91 մլն դոլարով կամ 15,4%-ով: Հաշվետու եռամսյակում վճարային հաշվեկշռի կապիտալի և ֆինանսական հաշվի մնացորդը նվազել է 43,13 մլն դոլարով կամ 14,5%-ով և կազմել 254,45 մլն դրամ: Նշենք նաև, որ 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 99,62 մլն դոլարով և կազմել 16,92 մլն դոլար: