ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևան-Բաթում ավտոմայրուղու շինարարության տեխնիկական հարցերի ուսումնասիրման նպատակով ՀՀ պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի: Վարչապետը նաև նշել է, որ Ասիական Զարգացման Բանկն արդեն հաստատել է ավտոմայրուղու շինարարության նախագիծը, և նախատեսվում է առաջիկա օրերի ընթացքում ավտոմայրուղու շինարարությանն առնչվող հարցերի քննարկում Թբիլիսի:
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացմամբ, որը կնպաստի բեռնափոխադրումների աճին:
Նշենք, որ Երևան-Բաթում ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել էր 2008թ. սեպտեմբերին, որով նախատեսվում է 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի շինարարություն: