ԸՆԹԱՑԻԿ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԳՐԱՆՑԵԼ Է 37,3% ԱՃ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկն ընթացիկ եռամսյակում իրականացրել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 863 կազմակերպությունների ընտրանքային սկզբունքով հետազոտություն: Այս հետազոտության ընթացքում հարցման են ենթարկվել նաև 1821 տնային տնտեսություններ Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների և ֆաքսի միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվել է գործարար միջավայրի ինդեքսը:
Գործարար միջավայրի ինդեքսը, որը հաշվարկվում է ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով, 2010 թվականի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 5,8%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ` 37,3%-ով: