20/10/2010 15:09
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
2010 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 82.1 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 1,2%-ով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` միայն սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նվազել է 0,6%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել էր շուրջ 7,2%-ով, առաջին կիսամյակի արդյունքներով ցուցանիշի աճը կազմել էր 0,8%: Հուլիս ամսից սկսած` հանրապետությունում գրանցվել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի անկում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
