ՀՀ-ՈՒՄ ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 61,4%-ՈՎ, ԻՍԿ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 60%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայասատանից արտահանվել է 39 082 հազար դոլար ընդհանուր մաքսային արժեքով 60 875 կարատ ադամանդ, իսկ այդ նույն ժամանակահատվածում ներմուծվել է 130 581 կարատ ադամանդ` 44 403 հազար դոլար ընդհանուր մաքսային արժեքով:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ադամանդի արտահանման մաքսային արժեքի համախառն ծավալը կրճատվել է 61,4%-ով, իսկ ներմուծման մաքսային արժեքի համախառն ծավալը` 60%-ով: