Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
2010Թ.-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
21/05/2010 15:36
Կիսվել

2010Թ.-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է միջազգային առևտրի խթանման ուղղությամբ աշխարհի շուրջ 125 երկրների կողմից իրականացվող քաղաքականությունների արդյունավետության գնահատման իր հերթական զեկույցը (The Global Enabling Trade Report 2010): Այստեղ ներկայացված են երկրների ազգային տնտեսությունների վարկանիշային աղյուսակներ` ըստ առաձին երկրների տնտեսության բացությունը բնութագրող հիմնական ինդեքսների: 
Որպես միջազգային առևտրի խթանման ուղղությամբ իրականացնող քայլերի գնահատման համընդհանուր ինդեքս զեկույցում ներկայացված է ազգային տնտեսության բացության ինդեքսը (The Enabling Trade Index): Վերջինս իր հերթին հաշվարկվում է որպես չորս ենթաինդեքսների միջինացված ցուցանիշ: Ազգային տնտեսության բացությունը բնութագրող այդ չորս ենթաինդեքսներն են` ազգային տնտեսության շուկաներ ազատ մուտքի և ելքի հնարավարությունը բնութագրող ինդեքսը, մաքսային սակագների համակարգի կառուցվածքի բարդությունը և մաքսային ձևակերպման թափանցիկության աստիճանը ներկայացնող ինդեքսը, տրանսպորտային և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հասանելիության ինդեքսը, գործարար միջավայրի ինդեքսը:

Համաձայն զեկույցի` ազգային տնտեսության բացության և ապրանքների ազատ հոսքերի խթանման ունակությամբ Հայաստանը 125 երկրների շարքում զբաղեցնում է 52-րդ տեղը` մեկ տարվա ընթացքում գրանցելով ոլորտի կարգավորման արդյունավետության զգալի բարելավում` 12 կետային դիրքով: Ինչպես և նախորդ երկու տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Ադրբեջանին (77), Ուկրաինային (81), Ղազախստանին (88) և Ռուսաստանին (114): 

Նշենք նաև, որ Հայաստանի տնտեսությունը զեկույցում ներկայացվում է որպես արտասահմանյան ապրանքատեսակների համար ազատ մուտք ապահովող և ներքին արտադրողներին արտահանման հնարավորություններ ընձեռնող տնտեսություն: Շուկայի ազատության ենթաինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 9-րդ տեղը` նախորդ տարվա համեմատությամբ բարելավելով ենթաինդեքսի մակարդակը 33 կետային դիրքով:
 
Տրանսպորտային և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հասանելիության ենթաինդեքսով Հայաստանը  60-րդ է (+1 կետային դիրք), բիզնես միջավայրը բնութագրող ենթաինդեքսով`  65-րդն է (-1 կետային դիրք), իսկ մաքսային ձևակերպումների թափանցիկության և սահմանային վարչարարության ենթաինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը (+3 կետային դիրք):
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11