Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 669.4 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ
23/11/2010 14:25
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 669.4 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 669.4 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 78.1%-ը: Մասնավորապես` 597.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 71.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:  ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հաշվետու ժամանակահատվածում 12.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ շուրջ 21.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 597.7 մլրդ դրամ` 78.3%-ով կատարելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 5.6%-ով կամ 31.7 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 56.5 մլրդ դրամ ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 4.1 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 75.4%-ը և 74%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ծախսերն աճել են 4.2%-ով, իսկ սոցիալական ապահովության վճարները` 4.5%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 124.2 մլրդ դրամ, որի տարեկան ծրագիրը կատարվել է 76.2%-ով, իսկ փաստացի ցուցանիշը` 5.3%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 22.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 67.4%-ը:

Մասնավորապես` նշված գումարից 13.7 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9.3 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 118.5%-ով կամ 12.4 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 14.5 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 79.5%-ը և 6%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 74.1 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 72.8 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.2 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին, 116.8 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 27 մլրդ դրամի դոտացիաներ` 83.3%-ով կատարելով տարեկան ծրագիրը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 84.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 15.2%-ով: 

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 33.6%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 201.1 մլրդ դրամ և 82.9%-ով ապահովել տարեկան ծրագրի կատարումը: Մասնավորապես` 146.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 54.2 մլրդ դրամ` նպաստները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն էական փոփոխություն չեն կրել, իսկ նպաստների գծով ծախսերն ավելացել են 4.6%-ով: 

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցներից 100.3 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` 73%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը և 1.1%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 71.7 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 76.8%-ը: 72.3 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` 20.8%-ով զիջելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 559.8 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա 9.1 մլրդ դրամի դիմաց:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2