
ՀՎՀՀ ՍՏԱՑԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հարկային վարչարարության վերաբերյալ եռամսյակային ամփոփ ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համար) են ստացել 11920 հարկ վճարողներ, ընդ որում միայն երրորդ եռամսյակում հաշվառում են անցել 3491 հարկ վճարողներ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հաշվառում նացած հարկ վճարողների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 39.1%-ով, իսկ 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 2008 թվականի համապատասխան ամիսների համեմատությամբ ՀՎՀՀ ստացած հարկ վճարողների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 55.1%-ով:
Նշենք, որ 2008 թվականի ընթացքում ՀՎՀՀ է ստացել 22588 հարկ վճարող: