Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 11%-ՈՎ
29/06/2010 16:00
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 11%-ՈՎ

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 309.9 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 75.4%-ը: Մասնավորապես` 284.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 25.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 4.6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 11%-ով կամ 30.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 284.7 մլրդ դրամ` 76.9%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.6%-ով կամ 22.5 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 26.9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 1.8 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 77.4%-ը և 73.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ծախսերն աճել են 7.2% ով, իսկ սոցիալական ապահովության վճարները` 3%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 54.5 մլրդ դրամ, որի կիսամյակային ծրագիրը կատարվել է 72.2% ով և 2.6%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 35.1% ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են շուրջ 100 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 82%-ը: Մասնավորապես` 73.2 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (82.4%), 26.8 մլրդ դրամ (81%)` նպաստները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 0.7% ով, իսկ նպաստները` 10.4%-ով: 
2010 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 50.3 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` 78.7% ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը և 10.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
2010 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 25.2 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 62.1%-ը` նախորդ տարվա 17 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` 25.7 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` 22.9%-ով գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 545.7 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա 3.9 մլրդ դրամի դիմաց:
AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14