Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 5.2%
30/06/2009 15:41
Կիսվել

ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 5.2%

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսին մայիս ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասանաբար 2.0% և 0.4%-ով:

Սպառողական գների ինդեքսը 2009թ. հունիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 105.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 103.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 109.0%, ծառայությունների սակագներինը` 107.3%: 2009թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8 %, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.1%): 2009թ. հունիսին 2008թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.8%, ծառայությունների սակագներինը՝ 110.1%, իսկ հունվար-հունիսին 2008թ. հունվար-հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 102.7%, 99.2, 101.3, 110.0%:  2009թ. հունիսին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 124.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 123.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.7%, ծառայությունների սակագներինը՝ 130.6%: Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2009թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.6-0.1% նվազում, 4 քաղաքներում` 0.5-1.4 գնաճ, իսկ ք. Դիլիջանում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6