Տնտեսական

USD BUY - 371.00+0.00 USD SELL - 374.00+0.00
EUR BUY - 435.00+0.00 EUR SELL - 440.00-2.00
OIL:  BRENT - 94.99-0.79 WTI - 88.59-0.59
COMEX:  GOLD - 4806.60+0.77 SILVER - 79.95-2.94
COMEX:  PLATINUM - 2081.20+0.26
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 158.96+0.04 EUR/GBP - 1.1773+0.09
FOREX:  EUR/USD - 1.1773+0.09 GBP/USD - 1.3514+0.04
STOCKS RUS:  RTSI - 1152.97+2.19
STOCKS US: DOW JONES - 49442.56-0.01 NASDAQ - 24404.39-0.26
STOCKS US: S&P 500 - 7109.14-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10609.08-0.55 CAC40 - 8331.05-1.12
STOCKS EUR:  DAX - 24417.80-1.15
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 1.0% ԳՆԱՆԿՈՒՄ
30/09/2010 12:27
Կիսվել

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 1.0% ԳՆԱՆԿՈՒՄ

2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.0% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել միրգ և բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի համապատասխանաբար 10.9% և 13.8% գնանկումը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 58.0% գնաճ, իսկ 2010թ. օգոստոսի համեմատ`13.8% գնանկում:  Մրգի ապրանքախմբում 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 21.2% գնաճ, իսկ 2010թ. օգոստոսի համեմատ` 10.9% գնանկում:

Հացամթերքի ապրանքախմբում 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 10.0%, իսկ 2010թ. օգոստոսի համեմատ` 2.5% գնաճ: Չնայած 2010թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակում նկատվել է հացի և ալյուրի գների որոշակի նվազման միտում, այնուամենայնիվ, միջին ամսական ցուցանիշներով սեպտեմբերին օգոստոսի համեմատ հացի գներն աճել են 1.8%-ով, ալյուրինը` 3.0%-ով:

2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 13.4%-ով, իսկ 2010թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.9% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձվի գինն աճել է 5.7-22.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Դի- լիջանում): Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 5.7%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 8.9%, իսկ 2010թ. օգոստոսի համեմատ`1.0% գնաճ:  Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 16.3% գնաճ, իսկ 2010թ. օգոստոսի համեմատ գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ:

Շաքարավազի, հրուշակեղենի, ձկնամթերքի, կաթնամթերքի ապրանքնախմբերում 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.1-0.5% գնաճ, սուրճի, թեյի կակաոյի ապրանքնախմբում` 0.1% գնանկում, իսկ այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքնախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84