Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
2009Թ.-ԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
02/02/2010 11:21
Կիսվել

2009Թ.-ԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ. հունվար-դեկտեմբերին, ընթացիկ գներով, բոլոր համայնքներից և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցում ընդգրկված 7638 գյուղացիական տնտեսություններից ստացված հարցաթերթերի տվյալներով, կազմել է 555.7 մլրդ.դրամ, որը 2008թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 0.1%-ով (համադրելի գներով):

ՀՀ ազգային վիճակագրական տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում բուսաբուծության ոլորտում  գրանցվել է 0,7% անկում, անտառային տնտեսության ոլորտում` 15,5% անկում, իսկ անասնապահության ոլորտում հաշվետու տարվա ընթացքում գրանցվել է համախառն արտադրանքի 1,0% աճ:

Բուսաբուծության համախառն արտադրանքի նվազումը հիմնականում պայմանավորված է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի` 40.4 հազ. տոննայով կամ 9.7%-ով, կարտոֆիլի` 55.0 հազ.տոննայով կամ 8.5%-ով, բանջարանոցային մշակաբույսերի` 5.5 հազ. տոննայով կամ 0.7%-ով և կերային մշակաբույսերի (կուտակված խոտ)` 9.8 հազ.տոննայով կամ 0.8%-ով համախառն բերքի ծավալների նվազմամբ: Միաժամանակ, ավելացել են բոստանային մշակաբույսերի` (18.6%), խաղողի` (12.3%), պտղի ու հատապտղի` (4.5%) համախառն բերքի ծավալները:

2009թ. հունվար-դեկտեմբերին, 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, անասնաբուծական հիմնական մթերքի` բացառությամբ կաթի, արտադրության ծավալներն ավելացել են: Այսպես. սպանդի համար իրացված անասնի և թռչնի ծավալը գերազանցել է 2008թ. նույն ժամանակաշրջանի մակարդակը 0.3 հազ.տոննայով կամ 0.2%-ով, ձվինը` 54.0 մլն. հատով կամ 9.4%-ով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6