ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀՆԱ-Ի ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն ԱՊՀ անդամ 11 երկրների շարքում 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՆԱ-ի առավել մեծ անկում գրանցվել է Հայաստանում:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 18,4%-ով, մինչդեռ Ադրբեջանում գրացվել է ՀՆԱ-ի 5,0% աճ, Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է շուրջ 10%-ով, Բելոռուսի ՀՆԱ-ն` 0,5%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճ է գրանցվել նաև Ղրղստանում (3,4%) և Տաջիկստանում (1,8%):