Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12+0.00 TOPIX - 3919.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25143.05+2.36 SSEC - 3796.28+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
20/07/2026  CBA:  USD - 365.93-0.92 GBP - 492.91+0.12
20/07/2026  CBA:  EURO - 418.37-0.87
20/07/2026  CBA:  GOLD - 47005-97 SILVER - 650.48-15.91
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 54.4, ԾԱԽՍԵՐԸ` 30.7 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
29/06/2010 15:17
Կիսվել

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 54.4, ԾԱԽՍԵՐԸ` 30.7 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 299.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 309.9 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 90.2 և 75.4 %-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 41.2%-ով, ծախսերի գծով` 36.3%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.2%-ով կամ 54.4 մլրդ դրամով: Ընդ որում, 22.8%-ով (51.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 26.3%-ով կամ 3.7 մլրդ դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 46.9%-ով կամ 1.2 մլրդ դրամով: 

Պետական բյուջեի եկամուտների 93.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 7.7 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 309.9 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 75.4%-ը: Մասնավորապես` 284.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 25.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 4.6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 11%-ով կամ 30.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

AMP
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
47005
-97
Արծաթ
650.48
-15.91