
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 40%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 38,4%-ով եւ կազմել 498204,5 մլն ՀՀ դրամ:
Հաշվետու ամիսների ընթացքում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 13,1%-ը, որը կազմել է 65424,6 մլն դրամ, իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 33,9%-ը (169033,0 մլն դրամ) `կազմակերպությունների միջոցների հաշվին, 33,1%-ը (164827,6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին, իսկ 17,8%-ը (88458,2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին:
Նշենք նաև, որ շինարարության ընդհանուր ծավալի 4,0%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, իսկ 0,4%-ը` Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի հաշվին: