ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 50.2%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 34204.2 մլն դրամ:Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավտոմեքնաների առևտրի ծավալը, հաշվարկված համադրելի գներով, կրճատվել է 44%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 3,8%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 6.6%: