ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում ավտոմեքնաների առևտրի ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շուրջ 40.8% անկում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 52014.3 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի 11 ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 3,8%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 6,2%: