Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՃ
16/03/2010 12:42
Կիսվել

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՃ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընթացիկ եռամսյակում բանկի կողմից ընտրանքային սկզբունքով իրականացված հետազոտության արդյունքների համաձայն սպառողների վստահության ինդեքսը, որը հաշվարկվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով, 2010 թվականի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 6,3%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ինդեքսի աճը կազմել է 1,5%-ով:

2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց նպատակն է նախ գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, ինչպես նաև հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել ևհրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:

Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 863 կազմակերպություն: Հարցման է ենթարկվել նաև 1821 տնային տնտեսություն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների և ֆաքսի միջոցով:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11