ՀՀ ԿԲ – ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7.9%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկն ընթացիկ եռամսյակում իրականացրել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 853 կազմակերպությունների ընտրանքային սկզբունքով հետազոտություն: Այս հետազոտության ընթացքում հարցման են ենթարկվել նաև 1806 տնային տնտեսություններ Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների և ֆաքսի միջոցով:
Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվել են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության և սպառողների վստահության ինդեքսներ:
Գործարար միջավայրի ինդեքսը, որը հաշվարկվում է ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով, 2009 թվականի չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 7.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ այն աճել է 5.0%-ով;
Նշենք նաև, որ երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատությամբ գործարար միջավայրի ինդեքսն աճել է 25,9%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ այն կրճատվել է 4,1%-ով: