Տնտեսական

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
ՀՀ ԿԲ – ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 4.6%-ՈՎ
21/01/2011 12:11
Կիսվել

ՀՀ ԿԲ – ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 4.6%-ՈՎ

2011թ. հունվարի 11-ին հրավիրված ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Վախթանգ Աբրահամյանը:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից` խորհրդի նիստը սկսվել է իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Ներկայացվել են նաև ֆինանսական շուկայի եռամսյակային զարգացումները:

Այսպես, եռամսյակի ընթացքում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տոկոսադրույքների նվազում. մասնավորապես` մինչև 1 տարի մարման ժամկետով պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 9.1%: Ռեպո շուկայում միջին տոկսադրույքն աճել է շուրջ 0.5 տոկոսային կետով և կազմել 7.6%: Արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ եռամսյակի նկատմամբ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեքավորվել է 1.33%-ով և կազմել 360.73 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 3.72%-ով և կազմել 490.43 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.85%-ով և կազմել 11.75 դրամ: 

Տարեսկզբից ԿԲ և Կառավարության համատեղ ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում դոլարայնացման մակարդակը շարունակել է նվազել. դեկտեմբերի վերջին նախորդ ամսվա նկատմամբ, նվազումը կազմել է 0.6%` պայմանավորված դրամային ավանդների 5% և արտարժութային ավանդների 4%-ով աճերով (բացառելով դրամի փոխարժեքի արժեքավորման ազդեցությունը` 3.7%-ով): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դրամային ավանդներն ավելացել են 23.7%-ով, արտարժութային ավանդները` 2.7%-ով (բացառելով դրամի փոխարժեքի արժեքավորման ազդեցությունը` 7.7%-ով), ինչի արդյունքում դոլարայնացման մակարդակը նվազել է 4.6%-ով:  Չնայած դոլարիզացիայի տեմպերի շարունակական նվազմանը, դեկտեմբերին տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակել են գերակշռել արտարժույթով վարկերը` առևտրային բանկերի կողմից արտերկրից ներգրավված միջոցների, ինչպես նաև ԿԲ-ում արտարժութային թղթակցային հաշվի ավելցուկային միջոցներ հաշվին:
 
Դեկտեմբերի վերջի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վարկավորումն ավելացել է շուրջ 24%-ով, ընդ որում, դրամով տրամադրված վարկերի աճը կազմել է շուրջ 10%, իսկ արտարժույթով տրամադրված վարկերինը` 37.2% (բացառելով դրամի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 43.9%-ով):
23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63