Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ԿԲ-Ն 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 15% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
04/12/2009 11:59
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 15% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

ՀՀ  կենտրանական բանկը հրապարակել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որտեղ ներկայացված են այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների փաստացի ցուցանիշները և զարգացումները, ինչպես նաև հաջորդ 12-ամսյա ժամանակահատվածի կանխատեսումները և դրամավարկային  քաղաքականության ուղղությունները կանխատեսվող ժամանակահատվածում:

ԿԲ հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն երրորդ եռամսյակում կատարված կանխատեսումները ինչպես մինչև տարեվերջ, այնպես էլ հաջորդ տարվա առաջին ինն ամիսների համար էականորեն չեն տարբերվել նախորդ եռամսյակի կանխատեսումներից, քանի որ մակրոտնտեսական զարգացումները հիմնականում պահպանվել են կանխատեսումների շրջանակներում: 2009 թվականին  ակնկալվում է 12 – 15% տնտեսական անկում, իսկ 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում սպասվում է ՀՆԱ-ի շուրջ 1% աճ` պայմանավորված 2009 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված իրական ՀՆԱ-ի ցածր մակարդակով, hամաշխարհային տնտեսական իրավիճակի նկատվող բարելավումներով և ընթացիկ տարում տնտեսության տարբեր ճյուղերում կատարված ներդրումներով:

Տարեվերջին արդյունաբերության ճյուղում կրկին կանխատեսվում է ավելացված արժեքի 4-7% իրական նվազում, ինչը հիմնականում պայմանավորված կլինի չորրորդ եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատմամամբ` ատոմակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցման պատճառով և սննդի արդյունաբբրությունում անկման բարձր տեմպերի պահպանմամբ:  2010 թվականին արդյունաբերության ճյուղում սպասվում է ավելացված արժեքի զրոյական իրական աճ` հիմնականում պայմանավորված մետաղագործական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության ենթաճյուղերում ավելացված արժեքների ակնկալվող աճով:

Շինարարության ճյուղում տարեվերջին սպասվում է ավելացված արժեքի 40-45%-ով նվազում` հիմնականում պայմանավորված բնակարանային շինարարության ծավալների կրճատմամբ: Սակայն 2010 թվականին` առավելապես էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվելիք շինարարական աշխատանքների, ինչպես նաև 2009 թվականի նույն ժամանակահատվածում ճյուղում գրանցված աննախադեպ բարձր անկման պատճառով ակնկալվում է ավելացված արժեքի 1 – 4% իրական աճ:

Ծառայությունների ճյուղում կրկին կանխատեսվում է ավելացված արժեքի զրոյական իրական աճ` հիմնականում պայմանավորված տրանսպորտի և կապի, կրթության, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների ոլորտներում ակնկալվող աճով: 2010 թվականին ակնկալվում է ճյուղի ավելացված արժեքի մինչև 1% իրականգ աճ` պայմանավորված ֆինանսական ծառայությունների և առևտրի ոլորտներում ավելացված արժեքների նվազմամբ:

Գյուղատնտեսության ճյուղում տարեվերջին ակնկալվում է ավելացված արժեքի զրոյական իրական աճ, իսկ 2010 թվականին վերոնշյալ ճյուղի ավելացված արժեքի իրական աճը կգտնվի 3 – 6% միջակայքում` պայմանավորված իրականացված և նախատեսվող ներդրումներով:

Հարկ է նշել, որ 2009 թվականի ՀՆԱ-ի առավել խոշոր անկումը կանխելու գործում որոշիչ ազդեցություն են ունեցել ՀՀ Կառավարության կողմից իրագործված տնտեսական ակտիվության խթանման և Կենտրոնական բանկի իրականացրած ընդլայնողական քաղաքականությունը, որոնք զգալի ազդեցություն կունենան նաև 2010 թվականի ընթացքում:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98