Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՀԱՋՈՐԴ 12 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 4,7%
31/07/2009 17:08
Կիսվել

ՀԱՋՈՐԴ 12 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 4,7%

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հաջորդ 12-ամսվա կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն  համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում 2009 թ-ին ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսական աճը, համաձայն ԱՄՀ կանխատեսումների, կլինի բացասական (-1.4%), իսկ ապրանքային շուկաներում գները կպահպանվեն նույն մակարդակի վրա: Մասնավորապես` 2009 թվականի, ինչպես նաև 2010թ. առաջին կեսի համար նավթի միջազգային գները (միջինը) մեկ բարելի դիմաց ակնկալվում են 60-70 ԱՄՆ դոլարի շրջակայքում, իսկ պղնձի գները կտատանվեն 4500-5000 ԱՄՆ դոլարի միջակայքում: Ոսկու` որպես պահուստային միջոցի գինը կպահպանվի համեմատաբար բարձր մակարդակում: Սպասվում է պարենային ապրանքների գների դանդաղ աճ: Մասնավորապես` հացահատիկի շուկայում կանխատեսվում է գների շարունակական աճ հաջորդ 12 ամսվա ընթացքում: Գների որոշակի աճ է կանխատեսվում նաև շաքարավազի շուկայում:

Ակնկալվում է, որ երկրները կշարունակեն իրականացնել խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն վարկային շուկաներում իրավիճակի բարելավման ու համախառն պահանջարկի վերականգնման նպատակով: 2009 թ. վերջին և 2010 թ. սկզբին, համաշխարհային տնտեսական իրավիճակի հնարավոր բարելավմամբ պայմանավորված, կանխատեսվում է տնտեսական աճի և գնային ցուցանիշների դանդաղ վերականգնում: ԱՄՀ գնահատման համաձայն 2010թ. սպասվում է 2.5 տոկոս տնտեսական աճ, այդ թվում զարգացած երկրներում տնտեսական աճը կկազմի 0.6 տոկոս, իսկ զարգացող երկրներում` 4.7 տոկոս: Միաժամանակ, նշված կանխատեսումների անորոշության մակարդակը դեռևս շարունակում է մնալ շատ բարձր և կարող են ի հայտ գալ ինչպես աճի, այնպես էլ նվազման ուղղությամբ ռիսկեր:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92