2009Թ.-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԲԱՆԿԵԼԻ ՇԵՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 20%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետության բնակարանային շինարարության ամփոփ ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում շահագործման են հանձնվել 1034 բնակելի շենքեր: 2008 թվականի համեմատությամբ շահագործման հանձնված բնակելի շենքերի թիվը հանրապետությունում կրճատվել է շուրջ 19.6 %-ով:
Եթե դիտարկենք շահագործման հանձնված բնակելի շենքների ամփոփ ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների, ապա կնկատենք, որ դրանց զգալի մասը` 80.4%-ն, իրականացվել է բնակչության միջոցների հաշվին, 17.1%-ը` կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ 2.5%-ը` պետական բյուջեից: