ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան համակարգիչների և դրանց բլոկների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել շուրջ 372 հազար համակարգիչ: Նշենք, որ 2009 թվականի այս նույն ժամանակահատվածում հանրապետություն ներմուծվել էր 699 հազար համակարգիչ:
Այս տարվա ինն ամիսների կտրվածքով Հայաստան ներմուծված համակարգիչների և դրանց բլոկների մասքային արժեքը կազմել է շուրջ 22,3 մլն դոլար: