2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 209 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել են 1758 իրավաբանական անձիք, այդ թվում օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց թիվը կազմում է 209: Հաշվետու ժամանակահատվածում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1550.04 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 78 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 131 ընկերություն: