ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 22,5%-ՈՎ
2010 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ աճել է 22,5%-ով` կազմելով 625.2 մլն դոլար (235.7 մլրդ դրամ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 4,7%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 53,5%-ով` կազմելով 121,4 մլն դոլար (46,0 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 16,8%-ով և կազմել 503.8 մլն դոլար (189,7 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 25,2%-ով, իսկ ներմուծման ծավալներն` ընդամենը 0,3%-ով: