
ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 43,8%-ՈՎ, ԻՍԿ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 21,3%-ՈՎ
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 43,8%-ով` կազմելով 598.1 մլն դոլար (227.4 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 21,3%-ով և կազմել 227.4 մլն դոլար (895.5 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 22,4%-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 2,4%-ով: