20/05/2010 12:33
ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 7,2% ՏՆՏՍԱԿԱՆ ԱՃ
2010 թվականի առաջին չորս ամիսների արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 7,2%-ով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 777,5 մլրդ դրամ:
Ներկայացված տվյալների համաձայն ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է ՀՆԱ-ի անկում` 5,9%-ի սահմաններում:
Նշենք նաև, որ այս տարվա հունվար ամսվա ընթացքում ՀՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 2,4% աճ, հունվար-փետրվար ժամանակահատվածում` 3,1% աճ, իսկ առաջին եռամսյակի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 5,5%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
