ՀՀ-ԻՑ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում արտաքին առևտրով ՀՀ-ից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ՀՀ-ից արտահանվել է 8 293 հազար դոլար ընդհանուր մաքսային արժեքով 1701 կգ ոսկերչական իրեր:
Նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ արտահանված ոսկերչական իրերի բնաիրային ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, իսկ մաքսային արժեքի ընդհանուր ծավալը կրճատվել է շուրջ 43%-ով: