Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՏՎԱԾԻ ԲԱԺԻՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 11.2%
16/11/2010 12:35
Կիսվել

ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՏՎԱԾԻ ԲԱԺԻՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 11.2%

Հայաստանում «Ոչ ֆորմալ հատվածի գնահատում» ծրագրի շրջանակում Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ 2009թ. ողջ ընթացքում ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվել է «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում» հետազոտությունը, որն ընդգրկել է հանրապետության 10 մարզերը և Երևան քաղաքը:
 
Հետազոտության արդյունքներն ամփոփվել են ԱԶԲ-ի հետ համատեղ «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում» զեկույցում: Սույն հետազոտությունը Հայաստանում վերջին տասնամյակում կատարված եզակի  ուսումնասիրություն է, որը միաժամանակ կենտրոնանում է թե” ոչ ֆորմալ զբաղվածության և թե” ոչ ֆորմալ հատվածի` ՀՆԱ-ում ունեցած մասնակցության վրա: 

Կատարված հետազոտության համաձայն 2009թ. Հայաստանում զբաղված են եղել 1.15 միլիոն մարդ, որը համարժեք է տնտեսապես ակտիվ բնակչության 81.3%-ին: Մասնավոր կազմակերպություններն ապահովել են զբաղվածության 70.7%-ը, պետական կազմակերպությունները` 25.7%-ը, մնացյալը բաշխվել է համայնքային, հասարակական կազմակերպությունների և մասնավոր գործատուների միջև: 

Ըստ գնահատման ընդամենը զբաղվածության 52.1%-ը եղել է ոչ ֆորմալ, որը համարժեք է ոչ ֆորմալ բնույթի 621.7 հազար աշխատատեղերին: Ոչ ֆորմալ զբաղվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, որը կազմել է ոչ ֆորմալ զբաղվածության 98.6%-ը: Վերջինս առավելապես պայմանավորված է գյուղացիական տնտեսությունների գործունեության կազմակերպա-իրավական կարգավիճակի բացակայությամբ: Ոչ ֆորմալ զբաղվածությունն առավել բարձր է եղել շինարարության (34.2%), առևտրի (26.9%) և արդյունաբերության (11.8%) ոլորտներում:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ ֆորմալ հատվածի բաժինը 2009թ. համախառն ավելացված արժեքի (ՀԱԱ) մեջ կազմել է 11.2%: Ըստ տնտեսության ոլորտների ՀԱԱ մեջ ոչ ֆորմալ հատվածի բաժինը ամենաբարձրն է գյուղատնտեսությունում` 22.4%, այլ ծառայություններում` 16.6%, շինարարությունում` 15.4% և մանրամեծածախ առևտրում` 14.8%:
 
Ոչ ֆորմալ տնտեսության մեջ գերակայում են գյուղատնտեսությունը (36.2%), շինարարությունը (26.6%) և առևտուրը (18.6%): Դրա հետ միասին, վարչատարածքային միավորների առումով, Երևանն ամենամեծ բաժինն ունի ոչ ֆորմալ հատվածում` 38.8%, որին հետևում են Արարատը` 12.1%, Շիրակը` 9.1%, Արմավիրը` 9.1% և Սյունիքը` 8.8%: 

Գյուղատնտեսության մեջ արտադրության 22.4%-ը վերագրվել է ոչ ֆորմալ հատվածին:

Ընդհանուր առմամբ, աշխարհում կատարվող ընթացիկ ուսումնասիրությունները և միանվագ հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատող աղքատների մեծ մասը ներգրաված է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ: Չնայած որ ոչ ֆորմալ հատվածը տնտեսական ճգնաժամի ընթացքում աշխատանքից հեռացված աշխատողների համար կարող է զբաղվածության այլընտրանքային աղբյուր հանդիսանալ, ոչ ֆորմալ զբաղվածության դիմաց վարձատրությունը կարող է անբավարար լինել կյանքի ընդունելի չափանիշներին հասնելու համար, քանի որ ոչ ֆորմալ զբաղվածությունը հազվադեպ է ուղեկցվում սոցիալական պաշտպանության, աշխատանքի լավ պայմանների և համապատասխան աշխատավարձերի հետ:
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2