23/06/2010 13:17
ՀԱՅ-ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին։
Ողջունելով դեսպանին` վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի շուրջ։ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Արգենտինայի ժողովրդին Արգենտինյան Հանրապետության Անկախության 200-ամյակի առթիվ։
Ողջունելով դեսպանին` վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի շուրջ։ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Արգենտինայի ժողովրդին Արգենտինյան Հանրապետության Անկախության 200-ամյակի առթիվ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ Մասնավորապես վարչապետը կարևորել է հայ-արգենտինական գործարար համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն կտա ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են հայ-արգենտինական դարավոր բարեկամական հարաբերություններին։ Արգենտինայի դեսպանը բարձր է գնահատել արգենտինահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում։
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
