ՀՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ ԵՆ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐ
Այսօր իր նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը, որն ուղղված է ՀՀ տարածքում նավիգացիոն համակարգերի ներդրման և գործունեության աշխատանքը տեխնոլոգիական նոր պահանջներին համապատասխանեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու խնդիրների կարգավորմանը:
Միևնույն ժամանակ, հաստատվել է նաև ՀՀ-ում մշտական գործող ՋիՓիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծրագիրը, որի նպատակն է երկրի տարածքում իրական ժամանակում աշխատող արդիական արբանյակային ցանց ստեղծելու միջոցով օգտագործողներին միասնական կոորդինատային ծածկույթում ապահովել ճշգրտված կոորդինատներ: