Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
28/07/2011 15:20
Կիսվել

ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Այսօր` հուլիսի 28-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին։ 
Որոշմամբ առաջարկվում է սոցիալական ծառայություն տրամադրող կառույցները, ինչպես նաև նոր ստեղծվող միասնական ընդունարանները տեղակայել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում և շինություններում, ինչը կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և արդյունավետության մեծացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա մեր սոցիալական բարեփոխումների կարևորագույն տարրերից է։
«Ներդնելով ինտեգրված սոցիալական ծառայության մատուցման ինստիտուտը, մենք էապես հեշտացնելու ենք մեր քաղաքացիների կյանքը, քանի որ նրանք պետությունից սոցիալական օժանդակություն ստանալու համար ստիպված չեն լինելու տարբեր գերատեսչություններ այցելել, – ասել է վարչապետը։ – Ավելին, ամբողջ տեղեկատվությունը կկուտակվի այդ կենտրոններում, և մենք ամբողջական պատկերացում կունենանք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, կկարողանանք տեղում որակյալ ծառայություն մատուցել նրանց։ Այլևս բյուրոկրատական քաշքշուկ չի լինի, կոռուպցիոն ռիսկերն էապես կնվազեն, և կունենանք միասնական տվյալների բազա նախարարությունում, որն էլ կլինի տվյալների բազայի ճշգրտումների իրականացման միակ իրավասու մարմինը, որպեսզի տարբեր չարաշահումներ չլինեն։ Սա բավական լուրջ բարեփոխման սկիզբ է»։
AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58