ԿԱՊԱՀՈՎՎԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր` հուլիսի 14-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ, քանի որ այն չէր տարածվում ներմուծվող սննդամթերքի վրա, ինչը նվազեցնում էր լիազոր մարմնի վերահսկողության արդյունավետությունը։ Կառավարության հավաստմամբ` փաստաթղթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել սննդամթերքի շղթայական հետագծելիությունն ինչպես ՀՀ տարածքում արտադրող կամ փաթեթավորող տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ ներմուծող կազմակերպությունների նկատմամբ։