ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԶԳԱԼԻ Է
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է պաղպաղակի արտադրության ծավալների զգալի անկում:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 192,4 հազար լիտր պաղպաղակ: Այս ցուցանիշը 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ կրճատվել է շուրջ 33,6%-ով: