2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 29,2%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 21 629 հազար դոլար ընդհանուր մաքսային արժեքով 698 763 հատ համակարգիչներ և դրանց բլոկներ:
Հաշվետու ամիսների ընթացքում 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ներմուծված համակարգիչների քանակը կրճատվել է 29,2%-ով, իսկ մաքսային արժեքի ընդհանուր ծավալը նվազել է 1,94%-ով: