ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 39,9%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում Հայասատան ներմուծվել է 15 435 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 47 231 157 կգ շաքար և 19 815 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 5 084 475 կգ շոկոլադ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ շաքարի և շոկոլադի ներմուծման ծավալները կրճատվել են համապատասխանաբար 39,9%-ով և 22,2%-ով: