ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎՏՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 60%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայասատան ներմուծվել է 11011 մարդատար ավտոմեքենա (ներառյալ նաև բեռնա-ուղևորային, մրցաշարային ավտոմեքենաները և ավտոֆուրգոնները)` 120 193 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների ներմուծման ծավալը կրճատվել է շուրջ 60%-ով:
Նշենք, որ 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան ներմուծվել է 27 536 ավտոմեքենա: