
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 11,4%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 11,4%-ով և կազմել 459694.6 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 1,3%-ով և կազմել 407864.1 մլն դրամ:
Նշենք նաև, որ միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը ՀՀ-ում աճել է 6,4%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 29,2%-ով: