
ԱՅՍ ՏԱՐՎԱ 11 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 3,1%
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3,1% գնաճ, ընդ որում 2008 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատության սպառողական գների ինդեքսը կազմել է 104,5%:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է 1,2% գնաճ: