Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԱՅԻՍԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1,0% ԳՆԱՃ
31/05/2010 15:19
Կիսվել

ՄԱՅԻՍԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1,0% ԳՆԱՃ

2010թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 %-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:
 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ. մայիսին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.3%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 107.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.0%, ծառայությունների սակագներինը՝103.2 %:
2010թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.0%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.1%): 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.7%, ոչ պարենային ապրանքներինը` 111.4%, ծառայությունների սակագներինը`106.6%, իսկ հունվար-մայիսին 2009թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 107.6%, 105.1, 114.4 և 108.9 %:
Նշենք նաև, որ 2010թ. մայիսին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 132.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 131.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 125.3%, ծառայությունների սակագներինը՝ 138.6%:
Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.7-2.0% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2