ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 50%-ՈՎ
Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին կապի ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 38673.6 մլն դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 5.3%-ով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հանրապետությունում մատուցված բջջային ծառայություններից հասույթը կազմել է 23677.0 մլն դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 2,3% աճ. իսկ ինտերնետ հասանելիության ոլորտում մատուցված ծառայություններից ստացված հասույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 49,0%-ով և կազմել 4827.3 մլն դրամ: