Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 3.7% ԳՆԱՃ
30/12/2009 12:40
Կիսվել

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 3.7% ԳՆԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին սպառողական գների ինդեքսի դինամիկան ներկայացնող վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն  2009թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի 5.5-26.1% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.1-26.1% գնաճ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.1%, իսկ 2009թ. նոյեմբերի համեմատ` 26.1% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում արձանագրվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի 8.6-34.1% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 29.7%-ով:

Մրգի ապրանքախմբում 2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 15.5%, իսկ 2009թ. նոյեմբերի համեմատ` 21.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է տանձի 26.4%, խաղողի 31.7%, արքայանարնջի 39.4%, նռան 58.0% գնաճով: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է մրգի 1.4-28.2% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի 33.7%, իսկ 2009թ.նոյեմբերի համեմատ` 5.5% գնաճ: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.5% գնանկում, իսկ 2009թ. նոյեմբերի համեմատ` 1.8% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 1.3-5.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի 1.3% գնաճ:

2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 12.1%-ով, իսկ 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ձվի 1.1-11.1% գնաճ, իսկ մյուս 6 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 1.1%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.3%, իսկ 2009թ. նոյեմբերի համեմատ`1.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է հանրապետությունում խոզի և ոչխարի մսի` համապատասխանաբար 2.7% և 17.7% թանկացմամբ: Տավարի մսի գինը նշված ժամանակահատվածում աճել է 1.1%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատարձանագրվել է մսամթերքի 0.2-3.7% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.1%-ով:

2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ` 2.6% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լավաշի 3.6%, բարձր տեսակի հացի 3.8%, առաջին և բարձր տեսակի ալյուրների 3.2-7.0%, մակարոնեղենի 7.6% գնանկումով:Կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ծխախոտի, այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, շաքարավազի, հրուշակեղենի ապրանքնախմբերում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.1-1.1% գնաճ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2