Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3% ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՆԿՈՒՄ
31/07/2009 15:29
Կիսվել

ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3% ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՆԿՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունիս-հուլիսին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3.0% ընդհանուր գնանկում, այդ թվում, հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.7%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2009թ. հուլիսին հունիսի համեմատ նվազել են 5.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.5% և 0.1%-ով:

Սպառողական գների ինդեքսը 2009թ. հուլիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 102.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 97.7%, ոչ պարենային ապրանքներինը` 109.6%, ծառայությունների սակագներինը` 107.4%: 2009թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.6%): 2009թ. հուլիսին 2008թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.6%, ծառայությունների սակագներինը՝ 109.7%, իսկ հունվար-հուլիսին 2008թ. հունվար-հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 102.7%, 99.2, 101.8, 110.0%:2009թ. հուլիսին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 120.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 117.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 115.3%, ծառայությունների սակագներինը՝ 130.7%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 3.9-2.0% նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.4%-ով:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69