Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0.4% ԳՆԱՆԿՈՒՄ
31/08/2009 15:05
Կիսվել

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0.4% ԳՆԱՆԿՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնանկում, ինչը պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է:Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 1.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.3% և 0.8-ով: Սպառողական գների ինդեքսը 2009թ. օգոստոսին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 102.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 96.4%, ոչ պարենային ապրանքներինը` 109.9%, ծառայությունների սակագներինը` 108.2%:

2009թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.5%): 2009թ. օգոստոսին 2008թ. օգոստոսի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.5%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.6%, ծառայությունների սակագներինը՝ 110.5%, իսկ հունվար-օգոստոսին 2008թ. հունվար-օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 102.8%, 99.2, 102.1, 110.1%: 2009թ. օգոստոսին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 120.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 115.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 115.7%, ծառայությունների սակագներինը՝ 131.7%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.0-0.2% նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատ և Թալին քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.2%-ով:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92