Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ – ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՆ Է
16/06/2011 15:31
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ – ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՆ Է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը CNN հեռուստաընկերությանը.

CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: ՀՀ վարչապետի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ՀՀ վարչապետը պատասխանել է.

-Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:

– 2000թ. ձեր արտահանումը կազմում էր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է: Այս պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել արդյունաբերական հիմքը:

-Դժբախտաբար, մեր առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն:

-Ձեր տնտեսության ո՞ր տոկոսն են կազմում սփյուռքից կատարված ներդրումները: Չէ՞ որ ձեր երկրից դուրս մոտավորապես այնքան մարդ ունեք, որքան ձեր երկրում:

-Իհարկե, մեր տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները:

-Հայաստանի վրա միշտ կախված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամպը, ինչի առումով սպասումներ կան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից այս ամսվա վերջին: Արդյոք այսքան տարիներից հետո կա՞ մի իրատեսական շրջանակ այս հարցում առաջ շարժվելու համար:

-Հայկական ղեկավարությունն ունի քաղաքական կամք հաշտության գալու համար, և մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաև, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը:

-Կարո՞ղ եք ասել նույնը նաև Թուրքիայի մասին: Հարաբերությունների կարգավորման ճանապարհն առկա չէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների պատճառով:

-Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:

-Թուրքիան 80 մլն սպառող և մեծ շուկա ունեցող երկիր է: Դուք զգու՞մ էիք արդյոք, որ Հայաստանի համար դժվար է բանակցել այս հարցում` հաշվի առնելով ինչպես Թուրքիայի դերը տարածաշրջանում, այնպես էլ այն, որ նա «Մեծ Քսանյակի» անդամ է:

-Դա միայն Հայաստանի հարցը չէ: Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե Թուրքիան հետևի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարևանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, և այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ:

Թարգմանությունն անգլերենից` ոչ պաշտոնական

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11