21/12/2010 12:40
ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է 106 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին 11 ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում:
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 7,2%-ով և կազմել 106 238 հազար դրամ, ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,1%-ով, իսկ ոչ պետական հատվածում` 7,5%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն, նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 0.9%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 85 576 դրամ, ոչ պետական հատվածում` 132 760 դրամ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
