21/04/2010 12:20
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑՎԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին երեք ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է շինարարության համախառն ծավալների 0,6% անկում: Հաշվետու ամիսների արդյունքներով շինարարության ծավալը հանրապետությունում կազմել է 46718.1 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն միայն մարտին փետրվար ամսվա համեմատությամբ ՀՀ-ում շինարարության ծավալներն աճել են 24,6%-ով, իսկ փետրվարին նախորդ ամսվա համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է 16,2% աճ:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
