22/09/2010 16:56
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԶԳԱԼԻ Է
2010 թվականի օգոստոս ամսին Հայաստանի շինարարության ոլորտում գրանցվել է ակտիվացում, չնայած որ այս տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով շինարարության ոլորտում անկումը դեռևս զգալի է: Այսպես, այս տարվա առաջին ութ ամիսներին Հանրապետությունում շինարարության համախառն ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2,4%-ով, իսկ օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է շինարարության համախառն ծավալների 4,7% աճ: Նշենք, որ աճն առավելապես պայմանավորված է սեզոնային գործոններով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում հանրապետությունում շինարարության ծավալը կազմել է 285570.1 մլն դրամ:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
